Հեշտիա և Ղաուրմա գյուղերում նոր անցկացված գիշերային լուսավորությունը գործում է

Հեշտիա և Ղաուրմա գյուղերում նոր անցկացված գիշերային լուսավորությունը  գործում է

Դեկտեմբերի 2 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա եւ Ղաուրմա գյուղերում միացվեց նոր անցկացված գիշերային լուսավորությունը:

Հեշտիայում այս տարի գիշերային լուսավորության համար նախատեսված էր 10 000 լարի գումար: Գյուղի ընդհանուր փողոցները մոտավորապես կազմում են 22 կմ, որից գիշերային լուսավորությունը գործում էր 3 կմ, ավելանալով ևս 1 կմ:

Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոման Մկրտչյանի խոսքով՝ գիշերային լուսավորությունը Ղաուրմա գյուղում նույնպես երեկվանից արդեն գործում է, տեղադրվել է թվով 10 լապտերներ, մոտավորապես 300 – 350 մ տարածության վրա:

NOR ռադիոն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերին Հեշտիա և Ղաուրմա գյուղերում իրականացվում էր գիշերային լուսավորության լապտերների եւ նոր մետաղական սյուների տեղադրման աշխատանքներ: