
Այսօր՝ դեկտեմբերի 4֊ին, ժամը10:00֊ի սահմաններում Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի կամուրջի վրա կողաշրջվել է հայկական պետհամարանիշներով բեռնատար մեքենա։ Մեր աղբյուրները նշեցին, որ զրուցել են վարորդի հետ ով ասել է, որ ինքը երթևեկել է ոչ մեծ արագությամբ, սակայն պատահարից խուսափել չի կարողացել, քանի որ ճանապարհը պատված է մերկասառույցով։
Բացի այդ մեր աղբյուրները ևս փաստեցին, որ Նինոծմինդայից մինչև մաքսակետ, ճանապարհը պատված է մերկասառույցով, անուշադրության է մատնված և չի մշակվում աղով ու ավազով։
Պատահարի հետևանքով բեռնատարի բեռը, որը հիմնականում կոշիկներ են` թափվել է ճանապարհին։ Բարեբախտաբար վարորդը չի տուժել։ Տեղում աշխատում է Նինոծմինդայի փրկարար ծառայությունը։
Մեքենան ուղղելու համար դեպքի վայր է ժամանել վերամբարձ կռունկ:
Ավելի ուշ ճանապարհը մշակվել է աղով եւ ավազով: