Թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ օրենսդիրները Թուրքիայի հանդեպ պարտադիր պատժամիջոցները ներառեցին պաշտպանական ծախսերի օրինագծում, ինչը ևս մեկ քայլով Վաշինգտոնին մոտեցրեց ՆԱՏՕ-ի իր դաշնակցին պատժելուն՝ անցյալ տարի ռուսական C-400 հրթիռային համակարգեր գնելու համար, գրում է Reuters-ը:
Տարեկան 740 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ պաշտպանության ոլորտի ծախսերի մասին օրենքի վերջնական տարբերակը կստիպի Սպիտակ տանը ընտրել ՆԱՏՕ-ի հետ անհամատեղելի C-400- երի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնաթող կլինի հաջորդ ամիս, հայտարարել է, որ վետո կդնի օրինագծի առանձին դրույթների վրա: Բայց նա, հավանաբար, Կոնգրեսի կողմից որոշակի աջակցության կարիք կունենա։ Վետոյի կիրառման դեպքում, այն կդառնա առաջին նման վետոն գրեթե 60 տարվա ընթացքում:
Հիշեցնենք՝ Ռուսաստանը Թուրքիային էր մատակարարել C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և Թուրքիան դրանք փորձարկել էր հոկտեմբերի վերջին։ Անկարան հայտարարել էր, թե համակարգերը չեն ներառվելու ՆԱՏՕ-ի համակարգում, դրանում դաշինքի համար ոչ մի վտանգ չի տեսնում և կոչ էր արել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։
Reuters-ը նշում է որ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սպառնալիքի ֆոնին լիրան արդեն այս տարի արժեզրկվել էր գրեթե 1%-ով։
ԱՄՆ այս պատժամիջոցները կարող են վնասել Թուրքիայի առանց այն էլ թուլացած տնտեսությանը, որն արդեն իսկ պայքարում է կորոնավիրուսի հետևանքների, երկնիշ գնաճի և վատ սպառված արտաքին պահուստների հետևանքով:
Factor.am