Եկել այսօր մեզ ասում են, որ դիվանագիտությունը ձախողել ենք. Նիկոլ Փաշինյան

Եկել այսօր մեզ ասում են, որ դիվանագիտությունը ձախողել ենք. Նիկոլ Փաշինյան

Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, Ղարաբաղի հարցում Հայաստանը երբ եւ ինչպիսի հարցում դիվանագիտական հաջողություն է ունեցել ինսիտիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր: Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, երբ արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի եւ սա է լուծման հարցի բանաձեւը:

Դիվանագիտական հաջողությունը 1998 թականին բանակցությունների սեղանին դրված «ընդհանուր պետություն»  փաթե՞թն էր, որտեղ հտակ ֆիքսվում էր 7 րջանները Ադրբեջանին հանձնելու պահանջը եւ դա դրվում էր Հայաստանի առջեւ, եւ այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն: Դիվանագիտական հաջողությունը 1999 թվականի ԵԱՀԿ ստամբուլյան հռչկագաի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարծքային ամբողջականության սկզբունքով: Դիվանագիտական հաջողությունը մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնի:

Դիվանագիտական հաջողությունը 2011 թվականի Կազանյան բնակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարը այստեղ-այնտեղ հարցազրույց էր  տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի 7 տրածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում:

Դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր Ադրբեջանի տարածքների օկուպացված լինելը եւ որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր,  որ 2013-ից Արդբեջանն սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, եւ  ըստ էության ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար: ինչո՞ւ: Որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է՝ occupated”: Շատերդ չեք հավատա, բայց սա 2000-ական թվականների Հայաստանի բանակցողի արտահայտությունից գերթե բառացի մեջբերում է:

Այս մակարդակով դիվանագիտություն վարածները եկել էսօր մեզ ասում են, որ մենք դիվանագիտությունը ձախողել ենք: Դիվանագիտական հաջողությունը 2016 թվականի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ ըստ էության, օրակարգից ընդհանրապես հանվեց Արցախի կարգավիճակի հարցը:

Բա լավ, մենք վատ հարաբերություններ ենք կառուցել ռուսաստանի հետ, ինչպես պնդում եք, դուք՝ լավ: Եթե էդքան  հարաբերություններ էիք կառուցել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացրած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցը դուրս բերվեց օրակարգից:

Բա դուք լավ դիվանագետ էիք, այդ ինչպե՞ս եղավ, որ 2016-ի ապրիլյան պատերազմի  կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց: Որովհետեւ դուք գնացիք եւ խելոք համաձայնվեցիք նրան, ինչ ռաջարկվում էր, այսինքն ընդունեցիք պատերազմ վարելու Ադրբեջանի իրավունքը, լեգիտիմացրիք այդ իրավունքը: Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 25-30 տարվա դիվանագիտական բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Մենք ձեր ձախողումների հետեւանքներից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Սա է ճշմարտությունը: