Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն. Նիկոլ Փաշինյան

Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն. Նիկոլ Փաշինյան

Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն, թե մենք եկանք 2 տարվա մեջ բանակը քանդեցինք:Մեզ մեղադրում են, թե ինչու օդը չփակեցիք, կամ ինչու օդը փակ չէր: Օդը «փակ» էր, պորանայք եւ տիկնայք, որովհետեւ 2017 թվականին Հայոց բանակի համար 42 մլնդոլարով ձեռք էին վբերվել սարքեր, որոնցով օդը պետք է փակված համարվեր, բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում պարզապես: Այդ գնման համահեղինակը իբր սենսացիոն բացահայտում է անում, ասում է՝ «Սու-30»-ների համար ինձ ժամանակին ատկատ էին առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից: Հարցի, իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերը առանց ատկատի էիք գնե՞լ: Էդ ո՞վ կհավատա, որ չաշխատող սարքը 42 մլն դոլարով գնվել է բարի մղումներով եւ ազնվության շրջանակներում: Այս փաստից ուշադրությունը շեղելու համար արդեն մի քանի ամիս քննարկման թեմա են դարձրել «ՕՍԱ-ԱԿԱ» համակարգերի գնումը մեր կողմից, իբր դրանք անարդյունավետ զենք է: Նախ այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում: Երկրորդ , դրանով բազմաթիվ թիրախներ են խոցվել: Ընդ որում, իսրայելական «Հերմես» անօդաչու թռչող սարքը, որը խոցվել է հուլիսին Տավուշում եւ որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա, դա տեղի է ունեցել «ՕՍԱ ԿԱ» համակարգով:

Հիմա մեր առջեւ հարց են դնում, թե ինչու չեք սա գնել բանակի համար, ինչու չեք նա գնել բանակի համար: 2,5 տարվա ընթացքում ինչ հասցրել, գնել ենք: 2,5 տարվա ընթացքում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի հարցը լուծեիք,  զինվորի կոշիկի ու վարտքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փափուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ գնեինք, այո, ինքնաթիռներ գնեինք:

Մենք 2 տարվա ընթացքում պետք է գնեինք այն ամենը, ինչ վերջին 20 տարվա ընթացքում պիտի գնվեր ու չէր գնվել: Լավ, մենք 2 տարվա ընթացքում 25 տարվա չգնածը չգնեցինք, իսկ դուք նախորդ 18-20 տարվա մեջ ինչո՞ւ չեք գնել: Այդ ինչպես է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, եվրոպաներում առանձնատներ ձձեռք բերելը, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելը ավելի կարեւոր եք համարել, քան 2,5 տարվա մեջ մեր չգնածը 20 տարվա մեջ գնելը: