Վրաստանում գրանցվել է զբոսաշրջիկների և օտարերկրացի այցելուների թվի ռեկորդային ցուցանիշ.
վերջին հինգ ամսվա ընթացքում երկիր է այցելել 2 միլիոն 119 հազար 275 մարդ, ինչը 15.3 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն, գրում է «Тбилисская неделя»-ն:
Զբոսաշրջային այցերի թիվը կազմել է 782 հազար 814 (18,8 տոկոսի աճ): Հարևան երկրներից այցելուներն առաջատար դիրք են զբաղեցնում այցելությունների թվով: Առաջին տեղում են Ադրբեջանի քաղաքացիները՝ 570 հազար 825 այցելու (22 տոկոսի աճ), այնուհետև հաջորդում է Թուրքիան՝ 524 հազար 71 մարդ (6,6 տոկոսի աճ), Հայաստանը՝ 445 հազար 343 մարդ (2,8 տոկոսի աճ), Ռուսաստանը՝ 303 հազար 678 մարդ (19,6 տոկոսի աճ): Հնգյակը եզրափակում է Ուկրաինան՝ 53 հազար 166 այցելու (23,8 տոկոսի աճ):
Եվրամիության երկրներից հունվար-մայիս ամիսներին Վրաստան հատկապես շատ են այցելել Լատվիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի քաղաքացիները:
www.tert.am