1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ Նինոծմինդայում

1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ Նինոծմինդայում

Նինոծմինդա քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում մատուցվեց պատարագ` ի հիշատակ Հայաստանում 1988-ի երկրաշարժի զոհերի: Պատարագից հետո մարդիկ գնացին «Հայոս Քարթլոս» զբոսայգում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և ոգեկոչեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը (Գյումրի), Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։