Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում Վրաստանի այն քաղաքացիները ովքեր 4 ամսվա ընթացքում (նոյեմբեր-փետրվար) կսպառեն կոմունալ ծախսերի՝ գազի 200 խմ, լույսի մինչև 200 կվ էլեկտրաէներգիա, պետության կողմից վարձավճարները կփոխհատուցվի, որը վերաբերում է նաեւ ջրին եւ աղբին:
Կոմունալ ծախսերի սուբսիդավորման հետ կամպված NOR ռադիոն, Նինոծմինդայի շրջանի Թորիա եւ Ղաուրմա գյուղերում անցկացրեց հարցում, թե օգտվել են արդյոք բնակիչները կոմունալ աջակցության ծրագրից:
Ղաուրմայի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք նոյեմբեր ամսին արդեն օգտվել ենք կոմունալ ծախսերի սուբսիդավորումից: Սակայն, գյուղում կան շատերը ում կոմունալ ծախսերը կազմել են 200կվ / 200խմ -ից ավել եւ նրանք չեն կարողացել օգտվել կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրից»:
Թորիայի բնակիչներից մեկի խոսքով՝ իրենք քիչ են ծախսել եւ քանի որ չեն օգտագործում ջեռուցման համակարգը դրա համար կարողացել են մտնել վերոնշյալ օգնության ծրագրի մեջ:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.