
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Վառնայում Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Համլետ Մանուկյանը, աչքի ընկան նաեւ Դավիթ Ասլանյանը եւ Վլադիմիր Սանոսյանը։
Դեկտեմբերի 9-ին Վառնայում թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումը։ sport.news.am