Այսօրվանից Վրասրտանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Արևմտյան մասում անձրևի, իսկ Արևելյան Վրաստանում՝ ձյան տեսքով:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Միջավայրի ազգային գործակալությունում, արևելքի ուղղությամբ կփչի ուժգին քամի, Արևմտյան Վրաստանում՝ 20-25 մետր վայրկյան արագությամբ, իսկ Արևելյան Վրաստանում, Գորի-Սուրամի հատվածում՝ 17-22 մետր վայրկյան արագությամբ:
Տեղումներով եղանակը Վրաստանի տարածքում կտևի մի քանի օր: