Ավարտվեց Հեշտիայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներում սանհանգույցների կառուցման աշխատանքները

Ավարտվեց Հեշտիայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներում սանհանգույցների կառուցման աշխատանքները

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի երկու դպրոցներում արդեն մի քանի ամիս է ընթանում էր ժամանակակից սանհանգույցների կառուցման աշխատանքներ:

Շինարարական աշխատանքները երկու դպրոցներում էլ ավարտվել են ու սանհանգույցները արդեն պատրաստ են շահագործման:

Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց. «Դպրոցը այսքան ժամանակ դեռեւս չէր ունեցել նման չափորոշիչներին համապատասախան ժամանակակից սանհանգույց: Երկար տարիներ մեզ համար առաջնային հիմնախնդիրներից մեկն է եղել սանհանգույցի անբարվոք վիճակը»:

Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը: Ծրագրի գումարը կազմում էր 113,000 լարի:

Մանրամասն՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ավարտվեց Հեշտիայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներում սանհանգույցների կառուցման աշխատանքները
Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի սանհանգույցը ներսից
Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի սանհանգույցը ներսից