Վրաստանի Համայնքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային բաժնի տեղեկատվությամբ՝ բարդ եղանակային պայմանների պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում 21:00-08:00 ժամանակահատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Օրվա մնացած ժամանակահատվածում երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածներում նույնպես ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: aliq.ge