Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի սպորտդահլիճը չունի ջեռուցման համակարգ եւ ձմեռային պայմաններում չի գործում:
Ղաուրմա գյուղի երիտասարդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Սպորտդահլիճը չենք օգտագործում քանի որ շատ ցուրտ է եւ անհնար է զբաղվել սպորտով: Այդ հարցով դեռեւս ոչ եկել են, ոչ էլ հետաքրքրվել»:
Նախատեսվու՞մ է արդյոք որևիցե աշխատանքներ ջեռուցման համակարգի անցկացման համար թե, ոչ։
Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոման Մկրտչյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատասխանեց. «Թե այս տարվա եւ թե հաջորդ տարվա համար դեռեւս չկա նախատեսված սպորտդահլիճի ջեռուցման համակարգի անցկացում: Եթե ֆինանսավորում լինի ուրեմն առաջնային խնդիրը դրված է գյուղի հացի տան վերանորոգման հարցը: Ունենք կիսատ թողած մարզադահլիճի նախասրահ – հանդերձարանը կարգավորելու աշխատանքները, որտեղ պատերից, կտուրից բացի ոչինչ չկա եւ չի արվել: Իսկ ինչ վերաբերում է ջեռուցման հարցին, օրակարգում դեռեւս չունենք դրված»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.