Ովքե՞ր և ինչպե՞ս հունվարից կստանան 100 լարիի օգնությունը

Ովքե՞ր և ինչպե՞ս հունվարից կստանան 100 լարիի օգնությունը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ որոշ սոցիալապես անապահով ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք պետությունից 100 լարիի օգնություն կստանան 2021 թվականի հունվարից՝ 6 ամիս շարունակ: 

Հունվարից օգնություն կստանան.

  • Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցված ընտանիքները, որոնց սոցիալական բալերը 65 000-ից մինչև 100 000 է, (ըստ ընտանիքի անդամների քանակի),
  • Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցված ընտանիքները, որոնց սոցիալական բալերը 0-ից մինչև 100 000 է և ունեն 3 կամ ավել անչափահաս մինչև 16 տարեկան երեխա,
  • Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները և ծանր հաշմանդամություն ունեցող անձինք:

Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցված ընտանիքներին, որոնց սոցիալական բալերը 65 000-ից մինչև 100 000 է, օգնությունը կփոխանցվի ըստ ընտանիքի անդամների քանակի: Օրինակ, 1 անդամից բաղկացած ընտանիքը ամսական կստանա 70 լարի, 2 անդամից բաղկացած ընտանիքը՝ 90 լարի, իսկ երկուսից ավել անդամից բաղկացած ընտանիքը ամեն անդամի համար կստանա 35 լարի:

Անձինք, որոնք գրանցված են սոցիալապես անապահովների ցուցակում և բավարարում են փոխհատուցման պայմաններին, օգնությունը կստանան մեխանիկորեն՝ առանց որևէ տեղ գրանցվելու և դիմում գրելու: Գումարը ուղիղ կփոխանցվի նրանց հաշվերահամարին: aliq.ge