Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները, համատեղ օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում «Կարծախի» մաքսային անցակետի տարածքում բերման են ենթարկել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 1970 թվականին ծնված Ֆ.Դ.-ին:
«Ձերբակալվածը մեղադրվում է մեծ քանակությամբ թմրանյութերի ու նոր հոգեակտիվ նյութերի ապօրինի գնման ու պահման, Վրաստան ապօրինի ներմուծման ու միջազգային տարանցման մեջ: Հանցագործությունները ենթադրում են ութից 20 տարի կամ ցմահ բանտարկություն:
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները ձերբակալվածի բեռնատար մեքենայում հատուկ թաքստոցում հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին և 99 դեղահաբ նոր հոգեակտիվ «ՄԴՄԱ» նյութ, որը ոստիկանության կողմից առգրավվել է որպես ապացույց:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ֆ.Դ-ն առգրավված թմրանյութերը Թուրքիայից անօրինական կերպով Վրաստանի տարածքով տեղափոխում էր Ուզբեկստան՝ Թուրքիայի տարածքով », – նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ:
Քննություն է տարվում մեծ քանակությամբ թմրամիջոցներ և նոր հոգեակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, Վրաստանով անօրինական ներմուծում և տարանցում կատարելու փաստերով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասով, 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով:1tv.ge