Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ արդեն հնարավոր է գրանցվել 300 լարիի միանվագ օգնությունը ստանալու համար:
Ինչպես նշվում է հայտարարությունում՝ պարտադիր է, որ ինքնազբաղված անձը գրանցված լինի եկամուտների ծառայությունում (անհատ ձեռներեց), կամ պետք է աշխատավայրից ներկայացնի տեղեկանք ինքնազբաղվածության վերաբերյալ: Հավելում է Ալիք Մեդիան:
Նախարարությունը նորից նշում է, որ հակաճգնաժամային ծրագրի 4-րդ փուլում օգնություն կստանան այն աշխատող կամ ինքնազբաղված անձինք, ում համար 2020 թվականի նոյեմբերի 28-ից դադարեցվել է գործունեության իրականացման իրավունքը:
Գրանցման դիմումը պետք է վերբեռնել հարկ վճարողի, գործատուի և օբյեկտի սեփականատիրոջ լիազորված բաժանորդի էջից eservices.rs.ge :
Գրանցման ընթացակարգը՝ https://eservices.rs.ge/Docs/RegistrationHelp.pdf
tv9news.ge