
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայությունը խճապատում է իրականացրել Նինոծմինդա քաղաքի երկու փողոցներում, որտեղ վերանորոգման ընթացքում ասֆալտի շերտը հանվել է և հայտնվել են փոսեր:
Խճապատումն իրականացվել է Արդարադատության տան դիմաց Պուշկին փողոցում և Հովսեփյան փողոցում, որտեղ անցկացվել է շտապօգնության նոր շենքի ջրամատակարարման նոր համակարգ:
Ջրամատակարարման ծառայության պետ Արզուն Գորոյանի խոսքով ՝ հաջորդ տարի ջրամատակարարման ծառայությունը քաղաքապետարանի միջոցով կփորձի լուծել այս խնդիրը և ասֆալապատել այն տարածքները, որտեղ ասֆալտի շերտը հանվել է և փոսեր են առաջացել: