
Դեկտեմբերի 4 ֊ին Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի կամուրջի վրա կողաշրջվել էր հայկական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենա, որի հետեւանքով վնասվել էր ճանապարհային նշաններն ու կամուրջի երկաթյա պատնեշները:
NOR ռադիոն այսօր կապ հաստատեց Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի, տարածաշրջանի տեխնիկական մենեջեր Գելա Կախիձեյի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Մենք վաղը կգնանք դեպքի վայր, կտեսնենք թե ինչն է վնասված ու ըստ այդմ կկապնվենք ձեզ հետ ու կտեղեկացնենք կատարվելիք աշխատանքների մասին»:
NOR ռադիոն կլինի հետեւողական եւ կտեղեկացնի զարագացող իրադարձությունների մասին ավելի ուշ:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.