Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք, ապաքինվել է 2 129 պացիենտ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 11-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 894 թեստ, այստեղից 11 089-ը՝ հակագենի արագ թեստով և 7 805-ը՝ PCR: Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 183 099 դեպք: Ապաքինվել է ևս 2 129 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 150 461: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 694:

Այսօր արձանագրված վարակման 4 146 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 708 դեպք, Աջարիայում՝ 313, Իմերեթիում 636, Քվեմո Քարթլիում՝ 281, Շիդա Քարթլիում՝ 268, Գուրիայում՝ 82, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 397, Կախեթիում՝ 252, Մցխեթա-Մթիանեթիում՝ 116, Սամցխե-Ջավախեթիում՝ 69, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 24: Այս փուլում երկրում կա 30 918 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 881 մարդ, այդ թվում՝ 2 966-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 962-ը՝ Աջարիայում, 1 358-ը՝ Իմերեթիում:



Opinion, pooling and voting