
Նինոծմինդայի շրջանի Թորիա եւ Ղաուրմա գյուղերի բնակիչները NOR ռադիոյի հետ զրույցում իրենց կարծիքը հայտնեցին, ինքնազբաղ անձանց պետության կողմից տրվող 300 լարիի միանվագ օգնության վերաբերյալ:
«Ինչն է պատճառը որ 300 լարի օգնությունը մի մասին հասնում է մյուսին ոչ: Օրինակ, ես աշխատանք չունեմ, թոշակ չեմ ստանում, երեխաս ուսանող է բայց մեզ չի հասնում: Ասում են կստանան օգնություն այն մարդիկ ովքեր կորցրել են աշխատանքը, բայց այդ աշխատանքը կորցրած մարդիկ երեք ամիս հետո կարող են նորից աշխատել, իսկ մենք ինչ անենք»,֊ նշեց Ղաուրմա գյուղի բնակիչը:
Թորիայի բնակիչն էլ իր հերթին նշեց. «Սահմանները փակեցին ոչ մեկը չի կարող դուրս գալ արտագնա աշխատանքի, ժողովուրդը ինչով պետք է ապրի եթե այս երկու գլուխ կենդանիներն էլ չլինեն: Օգնություն են տալիս իբր թե, եթե կորցրած աշխատանք ունես կստանաս օգնություն, եթե չունես ուրեմն չես ստանա: Սա ապրել չէ, ուղակի մի կերպ գոյատեւում ենք»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.