Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ասել է, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահերի թիվն աճելու է:
Մոտ 400 մարդու արհեստական շնչառության սարք է միացված, բոլորը ծայրահեղ ծանր վիճակում են, արվում է ամեն ինչ նրանց կյանքը փրկելու համար:
Գամկղրելիձեն զգուշացնում է՝ օրվա ցուցանիշը` 49 մահ, բավականին բարձր ու մտահոգիչ թիվ է, ու հարկավոր է չափազանգ զգույշ լինել դեկտեմբերի 24-ից հետո, երբ կառավարության խոստացած` արգելքների ժամանակավոր մեղմացումը կլինի: aliq.ge