
Գործազրկությունը Նինոծմինդայում գնալով ավելանում է, որի հիմնական պատճառներից է սահմանների փակ լինելը:
Դեկտեմբերի 14 -ին Նինոծմինդայի շրջանում անցկացրեցինք հարցում գործազրկության վերաբերյալ:
Բնակիչներից մեկի խոսքով. «Բնակչության 99 % -ը անգործ է, գյուղի մեջ ունենք մի քանի ուսուցիչ եւ գյուղապետը ովքեր աշխատում են, մնացածը աշխատանք չունեն: Իսկ ովքեր մեկնում էին արտագնա աշխատանքի սահմանների փակ լինելու պատճառով չեն կարող դուրս գալ»:
Բնակիչներից մեկն էլ նշեց. «Ովքեր մեկնում էին Ռուսաստանի դաշնություն աշխատանքի (խոպան), հիմա այդ մարդկանց 50 – 60% -ը մնացել են անգործ»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.