
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Այդ մասին նա հայտարարել է Ֆեյսբուքում տեսաուղերձի ժամանակ:
Ըստ նրա, այսօր Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը անվտանգության տեսանկյունից իրավիճակի կայունացումն է:
«Ես կարող եմ հրաժարվել ժողովրդի կողմից տրված կարգավիճակից, միայն ժողովրդի կամքի արտահայտման հիման վրա, քանի դեռ չկա այդպիսի արտահայտություն, ես կշարունակեմ ծառայել որպես վարչապետ: Ես պարտավորություն եմ ստանձնել, ազնվորեն կատարել վարչապետի պարտականությունը: Այժմ հիմնական խնդիրը Հայաստանում իրավիճակի կայունացումն է և մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ», – հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Հայաստանում, վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները համաձայնագիր ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին:1tv.ge