ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ գերիների վերադարձի կադրերը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ գերիների վերադարձի կադրերը.

Դեկտեմբերի 14-ին Երևանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:

«Կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել եմ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:  Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը», – հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստան է վերադարձել 44 գերի, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ 12:

Մանրամասները՝ տեսանյութում



Opinion, pooling and voting