Էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վճարման անդորրագիրը քաղաքացիները այսօրվանից կստանան կարճ տեքստային հաղորդագրություններով

Էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վճարման անդորրագիրը քաղաքացիները այսօրվանից կստանան կարճ տեքստային հաղորդագրություններով

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովը, գործի է դրել էլեկտրոնային անդորրագրերի պարտադիր կարգավորումը:

ՍԷՄԷԿ-ի տեղեկությամբ, դեկտեմբերի 15-ից էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի սպառողները կոմունալ ծառայությունների էլեկտրոնային անդորրագրերը կստանան կարճ տեքստային հաղորդագրությամբ (sms-ով), այն համարին, որը նշել են համապատասխան կոմունալ սպասարկման ընկերությունում:

ՍԷՄԷԿ-ը կոչ է անում սպառողներին, էլեկտրոնային անդորրագրերը ստանալու համար կոմունալ ծառայությունների ընկերություններին տրամադրեն հեռախոսային համարները՝ թեժ գծի կամ USSD կոդի միջոցով *303#:

Նրանց խոսքով, ցանկության դեպքում բաժանորդները էլեկտրոնային անդորրագիրը կարող են ստանալ նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

Ինչպես նշում են ՍԷՄԷԿ-ում, էլեկտրոնային անդորրագիրը, բաժանորդների կողմից վճարվող գումարի և այլ կարևոր հարցերի հետ միասին, ներառում է նաև հղում, որտեղ գրված է մանրամասն տեղեկություն, հաշվեգրման մասին և հասանելի է երեք տարի ժամկետով: Այն կարող է ներբեռնվել օգտագործողի կողմից ցանկացած պահին ՝ PDF և / կամ JPG ձևաչափով:

ՍԷՄԷԿ-ի տվյալներով, էլեկտրոնային անդորրագիրը չստանալու կամ ջնջելու դեպքում5 * 303 # ծառայության միջոցով հնարավոր է կրկին պահանջել անդորրագիրը, ինչպես նաև ստուգել մնացորդը և ստանալ այլ տեղեկություններ:

1tv.ge



Opinion, pooling and voting