Դեկտեմբերի 15-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 18-ից 27 տարեկան տասնմեկ երիտասարդներ մեկնեցին Թբիլիսի` բուժզննման:
Բուժզննումը անցնելուց հետո ժամկետային զինծառայողները պետք է անցնեն Ախալքալաքում ծառայության (կարանտինի) նախնական ուսուցման համար: Կարանտինից հետո նրանք պետք է ծառայեն Ախալքալաք քաղաքում ՝ հիմնական մարտական պատրաստության նոր կենտրոնում:
Նշենք, որ կարանտինից հետո զինծառայողներին առաջարկվում է կամավոր հիմունքներով ծառայության նոր ռեժիմ`ծառայության մեկ օր, երկու օր հանգիստ: Եթե ժամկետային զինծառայողը հրաժարվի այս ռեժիմից, ապա նա կարող է մնալ զորանոցներում և ծառայել ընդհանուր հիմունքներով:
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը 12 ամիս է:
Այս մասին ավելին իմացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինծառայության պետ Նաիրի Մանուկյանից: