Գալիս սարեր են խոստանում, բայց այդ սարերը մեզ պետք չեն. Բնակիչներ

Գալիս սարեր են խոստանում, բայց այդ սարերը մեզ պետք չեն. Բնակիչներ

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչները NOR ռադիոյի հետ զրույցում խոսեցին գյուղում առկա խնդիրների մասին:

Բնակիչներից մեկի խոսքով, – «Գյուղում առաջնային խնդիրներից է կենտորնական եւ գյուղամիջյան ճանապարհների վատ վիճակը ինչպես նաեւ խոշոր եղջերավոր կենդանիների համար խմելու ջրի բացակայության խնդիրը: Ընտրություններից հետո դեռեւս ոչ մի բան չի փոխվել, գյուղապետը եւ ներկայացուցիչները այցելել են գյուղ ծանոթանալու խնդիրներին եւ խոստացել են, որ պետք է լուծեն այդ խնդիրները»:

Բնակիչներից մեկն էլ խոսեց երիտասարդների մասին, ովքեր գյուղում չունեն ոչ մի զբաղմունք եւ զբաղվելու վայր. «Մինչեւ ձյունը տեղալը գոնե մեծ խաղադաշտում զբաղվում էին Ֆուտբոլով: Լավ կլիներ եթե զբաղվելու տեղ լիներ թենիսի կամ վոլեյբոլի համար, գոնե երիտասարդները հեռախոսներից կկտրվեին, պարապ – սարապ չէին անցկացնի իրենց օրը»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Թորիայի բնակիչները խոսում են գուղի խնդիրների մասին