Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է գյուղական ճանապարհների ասֆալտապատման նախագծերը, որոնք իրականացվելու են 2022 թվականին:
2022-ին տարածաշրջանային հիմնադրամից նախատեսվում է հետևյալ ճանապարհների ասֆալտապատում.
Մ. Գոնդուրա գյուղից Փ. Գոնդուրա տանող ճանապարհի համար հատկացվում է տեղական բյուջեից՝ 75,000 լարի, իսկ տարածաշրջանային ֆոնդից՝ 1,500,000 լարի:
Տեղական բյուջեով նախատեսված է 125,000 լարի՝ Տամբովկա գյուղ տանող ճանապարհի համար, և 2,375,000 լարի ՝ տարածաշրջանային հիմնադրամից:
Դեպի Ղուլալիս գյուղ տանող ճանապարհի համար տեղական բյուջեից հատկացվում է 65,000 լարի, իսկ մարզային ֆոնդից ՝ 1,235,000 լարի:
Այս ճանապարհների նախագծերի ընդհանուր գումարը կազմում է 5,300,000 լարի:
Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, Մ. Գոնդուրա եւՓ. Գոնդուրա ճանապարհի նախագիծը կարող է ավարտվել 2021 թվականին: «Մենք տարածաշրջանային ֆոնդից գումար ենք խնդրել: Եթե ֆինանսներ լինեն, այս ճանապարհը կհարթվի 2021 թվականին»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.