Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում բնակչությանը այս տարի Սուրբ Ծնունդն ու Ամանորը նշել համեստորեն և չկատարել մեծ տոնախմբություններ:
Նրա խոսքով, տոնական օրերին մեծ հավաքույթներ կազմակերպելու դեպքում, հնարավոր է այն նվազման միտումը, որին հասել ենք վերջին օրերին սահմանափակումների հետևանքով, ջուրը գցել երկու-երեք օրվա ընթացքում:
«Ես ուզում եմ լրատվամիջոցներին խնդրել, լայնորեն լուսաբանել այս հարցը: Չնայած կայունացման և անկման միտմանը, այս սահմանափակումների ֆոնին, հանդարտվելու հիմք չունենք: Այնպես որ, մենք խնդրում ենք բոլորին այս Սուրբ ծննդյան տոները և Ամանորը անցկացնել տարբերվող ձևով, պետք չեն մեծ հավաքույթներ, պետք չեն մարդաշատ երեկույթներ և այլն: Եկեք այս տարի շատ ավելի համեստ լինենք, քանի որ գործ ունենք լուրջ մարտահրավերի հետ:
Կայունացում կա, բայց մենք կարող ենք այդ ամենը ջուրը գցել երկու-երեք օրվա ընթացքում, եթե սահմանափակումները մեղմացվեն 24-ից հետո և տեղի ունենա նույնը, ինչը տեղի ունեցավ Սև ուրբաթի ժամանակ: Միգուցե դա նոր տարում մեզ նոր գագաթնակետ տա և նորից սրի իրավիճակը հիվանդանոցներում: Հետևաբար, խնդրում ենք բնակչությանը, այս տարի Սուրբ ծննդյան և ամանորի տոները նշենք համեստ: Հավատացեք, դա շատ կարևոր կլինի տնտեսության արագ վերականգնման և բնականոն կյանքին վերադառնալու համար»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: