Մեր խնդրանքն է, որ այս Սուրբ Ծնունդն ու ամանորը անցկացնենք ավելի համեստորեն. Ամիրան Գամղրելիձե

Մեր խնդրանքն է, որ այս Սուրբ Ծնունդն ու ամանորը անցկացնենք ավելի համեստորեն.  Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում բնակչությանը այս տարի Սուրբ Ծնունդն ու Ամանորը նշել համեստորեն և չկատարել մեծ տոնախմբություններ:

Նրա խոսքով, տոնական օրերին մեծ հավաքույթներ կազմակերպելու դեպքում, հնարավոր է այն նվազման միտումը, որին հասել ենք վերջին օրերին սահմանափակումների հետևանքով, ջուրը գցել երկու-երեք օրվա ընթացքում:

«Ես ուզում եմ լրատվամիջոցներին խնդրել, լայնորեն լուսաբանել այս հարցը: Չնայած կայունացման և անկման միտմանը, այս սահմանափակումների ֆոնին, հանդարտվելու հիմք չունենք: Այնպես որ, մենք խնդրում ենք բոլորին այս Սուրբ ծննդյան տոները և Ամանորը անցկացնել տարբերվող ձևով, պետք չեն մեծ հավաքույթներ, պետք չեն մարդաշատ երեկույթներ և այլն: Եկեք այս տարի շատ ավելի համեստ լինենք, քանի որ գործ ունենք լուրջ մարտահրավերի հետ:

Կայունացում կա, բայց մենք կարող ենք այդ ամենը ջուրը գցել երկու-երեք օրվա ընթացքում, եթե սահմանափակումները մեղմացվեն 24-ից հետո և տեղի ունենա նույնը, ինչը տեղի ունեցավ Սև ուրբաթի ժամանակ: Միգուցե դա նոր տարում մեզ նոր գագաթնակետ տա և նորից սրի իրավիճակը հիվանդանոցներում: Հետևաբար, խնդրում ենք բնակչությանը, այս տարի Սուրբ ծննդյան և ամանորի տոները նշենք համեստ: Հավատացեք, դա շատ կարևոր կլինի տնտեսության արագ վերականգնման և բնականոն կյանքին վերադառնալու համար»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: