Անորակ շինարարական աշխատանքները վնասել են կոյուղու համակարգը

Անորակ շինարարական աշխատանքները վնասել են կոյուղու համակարգը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայությունը աշխատանքներ է տարել Ազատության 7 հասցեում բազմաբնակարան շենքի բակում կոյուղու համակարգի խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կոյուղատարը վնասվել է, և կոյուղաջրերը չեն հոսում այս համակարգով:

Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքով ՝ կոյուղատարը խափանվել է այն բանի պատճառով, որ համակարգի անցկացման ընթացքում ավազի փոխարեն քարեր են լցրել:

Ճանապարհաշինության ընթացքում պլաստմասե խողովակը ծալվել և վնասվել է: Կոյուղու խողովակի փոխարինման աշխատանքներն իրականացվել են, բայց նոր ասֆալտի զգալի մասը շարքից դուրս է եկել: