Վերջերս տեղադրվեց 4 արագության արհեստական արգելակներ , սակայն դրանք Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցում արդեն շարքից դուրս են եկել և խոչընդոտում են մեքենաների տեղաշարժը:
Տեղադրված արհեստական արգելակները վնասվել են նաև Օրլովկա – Գորելովկա մայրուղում:
Նշենք, որ վերջերս է ավարտվել Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատումը: Ասֆալտապատումն ավարտվելուց հետո տեղադրվել են արագության արհեստական արգելակներ, որոնք չեն ծառաել նույնիսկ երկու ամիս: