
Ռուսթավելու պողոտայում, Վրաստանի խորհրդարանի շենքի առջև վառվել են գլխավոր տոնածառի լույսերը:
Տոնածառի լույսերը վառել է Կախա Կալաձեն և դիմել քաղաքացիներին, շնորավորել է «Բարբարոբա» տոնի առիթով և խոսել կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:
Թբիլիսիի քաղաքապետը քաղաքացիներից, առանձնապես փոքրիկներից ներողություն է խնդրել, որ նրանց մեծ մասը համավարակի պատճառով ներկա չեն գտնվել տոնածառի միջոցառմանը: 1tv.ge