Կորոնավարակի պատճառով փակված սահմանները բաժան են պահում շատ ընտանիքներ։ Ոմանք չկարողացան վերադառնալ երկիր, չունենալով քաղաքացիություն։ Այն անձը, ով Վրաստանի քաղաքացու օրինական ամուսի/կին է, կամ Վրաստանի քաղաքացի անչափահաս երեխա ունի, կարող է վերադառնալ երկիր։
Սա նորություն չէ, այս բացառությունը այլ երկրի քաղաքացիների համար գործում է 2020 թ.-ի դեռ մարտ ամսից, երբ որ փակվեցին Վրաստանի սահմանները պանդեմիայի պայմաններում: Սակայն վերջերս տարածվեց ինֆորմացիա, որ անչափահաս երեխայի ծնող լինելը չի հանդիսանում հիմք այլ երկրի քաղաքացու համար, որպեսզի նա մուտք գործի Վրաստան, այս ինֆորմացիան հաստատում էին նույնիսկ կառավարության միասնական թեժ գծից: Սակայն երբ մենք խնդրեցինք մեզ ներկայացնել համապատասխան փաստաթուղթը, որը կարգավորում է մուտքն ու ելքը, մեզ խորհուրդ տվեցին դիմել Ցամաքային սահմանի հատման գործակալություն:
Ցամաքային սահմանի հատման գործակալությունից մեզ հայտնեցին, որ Վրաստանի քաղաքացի անչափահաս երեխայի ծնողը, ով գտնվում է երկրից դուրս և չի հանդիսանում Վրաստանի քաղաքացի, կարող է վերադառնալ երկիր ծնողի կարգավիճակով։ Ծնողը սահմանին պետք է ներկայացնի երեխայի ծննդյան վկայականը, որով կհաստատվի, որ Վրաստանի քաղաքացի, անչափահաս երեխայի ծնող է։ Եթե անձը չունի ամուսանական վկայական, դա չի հանդիսանում երկիր չթողնելու հիմք, քանի որ անձը վերադառնում է իր՝ Վրաստանի քաղաքացի, անչափահաս երեխայի մոտ։
Անձը, ով մուտք կգործի Վրաստան կարող է իր հետ բերել PCR թեստ, որի պատասխանն էլ պետք է լինի բացասական, և նրան չեն ուղարկի կարանտին, այլ նա տան պայմաններում կանցնի ինքնամեկուսացում 8 օր տևողությամբ։ Հարկ է նշել, որ թեստի պատասխանի էլեկտրոնային տարբերակը սահմանին չի ընդունվում, պետք է լինի բնագիրը։ Եթե անձը խախտում է ինքնամեկուսացման պայմանները, ապա կտուգանվի 2000 լարիով (ֆիզիկական անձիք)։
Ինչպես արդեն բազում անգամ նշել ենք, ֆիզիկական անձանց մուտքը երկիր Հայաստանից թույլատրելի է միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով։ jnews.ge