
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մակրոնը կինքնամեկուսանա առաջիկա 7 օրերին:
«Հանրապետության նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Գործող սանիտարական կանոնների համաձայն, որոնք ընդունելի են բոլորի համար, պետության ղեկավարը կինքնամեկուսանա 7 օրով: Նա կշարունակի հեռավար աշխատել եւ իրականացնել իր գործունեությունը»,-ասվում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: news.am