Մինչև դեկտեմբերի 24-ը քննարկվում է, հետաձգել «պարետային ժամը» թե ոչ

Մինչև դեկտեմբերի 24-ը քննարկվում է, հետաձգել «պարետային ժամը» թե ոչ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, իրենք կքննարկեն ՝ նպատակահարմար կլինի թե ոչ «պարետային ժամը» տեղափոխել 11:00 կամ 12:00-ն:

«Ինչ վերաբերում է պարետային ժամին, որով քաղաքով սահմանափակվում է տեղաշարժը ժամը 21:00-ից, մինչև դեկտեմբերի 24-ը կլինեն համակարգող խորհրդի նիստեր, որտեղ կքննարկվի թե արդյո՞ք նպատակահարմար է պարետային ժամը տեղափոխել, օրինակ ժամը 11:00-ին կամ 12:00-ին: Այսօր լույսերը կվառվեն, իսկ վաղվանից, երբ կսկսվի պարետային ժամը, ամեն ինչ անջատված կլինի, բացի տոնածառից»,- հայտարարել է Կախա Կալաձեն: