«Delta Consulting» ընկերությունը Նինոծմինդա քաղաքում տեղադրել է 11 տեսախցիկ. 2 «խելացի» և 9 պարզ (հսկողության) տեսախցիկներ:
Տեսախցիկները տեղադրվում են հետևյալ վայրերում. Պուշկին-Գոգոլ փողոցների խաչմերուկում, Պուշկին փողոցում` քաղաքապետարանի վարչակազմի դիմաց, Տերյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում, Տերյան-Երևանյան-Լենինականյան խաչմերուկում, Էրզրումյան – Գոգոլ փողոցների խաչմերուկում, Հովսեփյան-Ռուսթավելի խաչմերուկում եւ դեպի Մ. Խանչալի տանող ճանապարհին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվերով տեսահսկման խցիկները տեղադրվում են կանխորոշված վայրերում:
Այս տեսախցիկները կգրանցեն վարչական իրավախախտումները:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունից, տեսահսկման տեսախցիկների տեղադրումն ավարտված է, մնում է միայն «Energo-Pro-Georgia» ընկերությունից էլեկտրաէներգիան միացնելու թույլտվություն ստանալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Նինոծմինդա քաղաքում տեսախցիկների գնման եւ տեղադրման համար: Ծրագրի նախնական գումարը 77500 լարի էր: 72
065 լարիով մրցույթը շահել է «Delta Consulting» -ը: