
Այսօր՝ դեկտեմբերի 18 -ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում անցկացվում էր պատվաստում` ոչխարների հիվանդությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաեւ տարվում էր համարակալման աշխատանքներ:
Անասնաբույժ Համբարձում Բադոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Միջոցառումները անցկացվում է ամբողջ Վրաստանի մասշտաբով, հիմնականում սիբիրախտի դիմաց պատվաստում ենք ոչխարներին: Ինչպես նաեւ անցկացնում ենք համարակալման աշխատանքներ, այն ոչխարները որոնք համարակալված չեն համարակալում ենք, իսկ որոնք էլ ունեին համարանիշ ու դրանք ջարդվել կամ հնացել է փոխում ենք նորով: Մանր եղջերավոր կենդանիներին այս դեպքում՝ ոչխարներին սիբիրախտի դիմաց պատվաստումներ իրականացնում ենք տարին 1 անգամ: Ոչխարի միսը կարելի է օգտագործել ներարկումներից 2-3 օր անց»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.