Նախորդ տարվա համեմատությամբ` Վրաստանում հանցագործությունները 10% -ով նվազել են՝ ասել է երկրի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վախթանգ Գոմելաուրին՝ տարեկան զեկույցի ժամանակ:
«2020 թվականին երկրում այսպես կոչված` 5 «օրենքով գող» է քրեական պատախանատվության ենթարկվել, 49 անձ ձերբակալվել ու պատասխանատվության է ենթարկվել` «գողական աշխարհի» հետ կապի կամ «օրենքով գողին» դիմելու համար: 71 մարդ ձերբակալվել է` թմրանյութերի իրացման համար: Միջազգային համագործակցության արդյունքում թմրանյութերով զբաղվող խումբ է հայտնաբերվել, առգրավվել է 40 կգ «հերոին»:
Գոմելաուրին ասում է, որ ընդդիմադիր որոշ ուժերի հայտարարությունները, թե երկրում հանցավորության աճ է նկատվում, չի համապատասխանում իրականությանը: Չնայած որոշ դեպքերում որոշ հանցագործությունների թվի աճ կա, օրինակ` կիբերհանցագործությունները 24 տոկոսով են ավելացել, ընտանեկան բռնությունը` 8,5%-ով, սպանությունները` 11%-ով: Փոխարենը, խուլիգանությունը նվազել է 42%-ով, կողոպուտը` 25%-ով, բնակարանների գողությունների դեպքերը` 22%-ով, սպանության փորձերը` 5%-ով: Ըստ նախարարի պաշտոնակատարի` սրանք իրական թվեր են, որոնք արտացոլում են երկրում հանցավորության ռեալ պատկերը:
Նյութի աղբյուր՝ https://www.aliq.ge