Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատել է քաղաքապետարանի յոթ հին մեքենաների վաճառքը:
Քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայության պետ Սայաթ Մկոյանը ներկայացրեց, որ բոլոր հին վնասված մեքենաներն անցել են պետական քննություն, որտեղ հաստատվել են մեքենաների գները: Այս մեքենաները երկար տարիներ չեն օգտագործվել, նրանցից շատերը չեն աշխատում, ուստի որոշվել է վաճառել աճուրդում:
Քննության ազգային բյուրոյի գնահատականների համաձայն, մեքենաների գները բաշխվել են հետևյալ կերպ.
MITSUBISI Pajero – արտադրված է 2000 թվականին, գինը՝ 2000 լարի է:
ToYota 4runner – արտադրված է 2000 թվականին , գինը ՝ 10,000 լարի է:
MITSUBISI Montero -արտադրված է 1996 թվականին, գինը 4000 լարի:
MITSUBISI Pajero – արտադրված է 1998 թվականին , գինը 7000 լարի:
UAZ 31514 – արտադրված է 2005 թվականին , գինը 1200 լարի:
MITSUBISI airtrek – արտադրված է 2001 թվականին , գինը 5000 լարի:
GAZ 310290 – արտադրված է 1996 թվականին, գինը 2000 լարի: