Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան խորհրդի նոր նախագահ ունի

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան խորհրդի նոր նախագահ ունի

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի խորհրդի նախագահ է դարձել Կամիլա Մամեդովան:

Ստանձնելով խորհրդի նախագահի պաշտոնը՝ Կամիլա Մամեդովան փոխարինել է Նանա Բիգանիշվիլիին, որի լիազորությունների ժամկետը լրացել էր:

Կամիլա Մամեդովան համայնքային «Մառնեուլի» ռադիոյի հիմնադիրն է 2007 թվականից: 2015 թվականից ի վեր նա Ռադիո Մառնեուլիի բազմաթիվ հաղորդումների գաղափարի հեղինակ է:

Կամիլա Մամեդովան 2018-ի դեկտեմբերի 22-ից Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի անդամ է:aliq.ge