Սննդամթերք բաժանվեց «Ծիծեռնակ» մանկապարտեզի սաներին

Սննդամթերք բաժանվեց «Ծիծեռնակ» մանկապարտեզի սաներին

Դեկտեմբերի 20-ին պարենային մթերքներ բաժանվեցին Նինոծմինդայի մանկապարտեզում:

Ծնողները, առանց շենք մտնելու, գրանցվեցին և ստացան իրենց երեխայի հասանելիք մթերքը: Դրանք դեկտեմբեր ամսվա սննդամթերքներն են: Այս անգամ սննդամթերքի շարքում էին. Թխվածքաբլիթներ, մակարոնեղեն, ոլոռ, բրինձ, կաթ, թթվասեր, կաթնաշոռ, պանիր: Մրգերից ՝ բանան, մանդարին, տանձ, խնձոր:

Մանկապարտեզների տնօրեն Մարինա Եսոյանի խոսքով ՝ սննդի մենյուն ամեն ամիս տարբերվում է: Երեխաները ստացան այն ամենը, ինչ պետք է ուտեին մանկապարտեզում: Ապրանքները ստացվում են հաղթող մատակարարներից և համապատասխանում են ստանդարտներին: Իսկ թե ինչպես կլինի 2021 թվականին, դեռ անհայտ է:

Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզ է հաճախում 105 երեխա, ովքեր, կստանան սննդամթերք:

Դեկտեմբերի 22-ից սննդամթերք կբաժանվի Նինոծմինդայի երկրորդ մանկապարտեզի սաներին:

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով նոյեմբերի 30-ից մանկապարտեզները փակ են ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում: