Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, նախնական համաձայնությամբ խմբի կողմից կեղծ գումար պատրաստելու և իրացնելու փաստով բացահայտել են չորս անձանց, որոնցից երեքին սահմանվել է կալանք:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, ապօրինի նյութական շահ ձեռք բերելու համար, Իմերեթի շրջանում, օգտագործելով համակարգչային տեխնիկա, պատրաստել են 50 և 100 լարի կեղծ թղթադրամներ, որոնք հետագայում իրացրել են Քութաիսիում գտնվող բենզալցակայաններում և առևտրային ցանցում: Հետաքննության այս փուլում պարզվել է, որ մեղադրյալը ընդհանուր առմամբ կեղծել է 550 լարիի թղթադրամ», – նշում են գերատեսչությունում:
Նրանց փոխանցմամբ, հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով: