Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Նոր տարին համարվում է երեխաների ամենա սիրելի տոներից մեկը, ինչու ոչ նաեւ մեծահասակների: NOR ռադիոն փորձեց տեղեկություն ստանալ թե ինչպես են պատրաստվում անցկացնել Նոր տարին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի մանկական եւ երիտասարդական կենտրոնում:
Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են պլանավորում անցկացնել Նոր տարին, ինչպես նաեւ խոսեց կենտրոնում իրականացվելիք նոր ծրագրերի, նոր գրադարան ունենալու եւ առօրյա աշխատանքի մասին:
Նանա Անտոնայի խոսքով. «Բնական է շատ խանգարող հանգամանքներ ունենք եւ այս տարին պետք է լռությամբ անցկացնենք, առաջին հերթին կորոնավիրուսը հետո էլ` (Ղարաբաղա – ադրբեջանական) հետպատերազմյա իրավիճակը: Քանի որ արգելվում է միջոցառումներ կազմակերպել բազմաթիվ երեխաների մի տեղ հավաքել, այդ պատճառով որպեսզի երեխաները մի քիչ ուշադրության արժանանան, մենք էլ որոշել ենք ուսումնական պրոցեսի վերջին շաբաթը, ամեն խմբի իր դասաժամի օրը բաժանել նվերներ: Բայց առաջվա նման մեծ շուքով չի նշվելու:
Կենտորնում գործող «Արմաթ» ինժիներական լաբորատորիայում ձեռք ենք բերել 3D գրիչներով տպագրություն, երեխաները առաջին օրվանից յուրացրեցին գրիչներով աշխատանքը: Երկրորդ կիսամյակում կենտրոնը նաեւ կհամալրվի գրքերով, կունենանք նոր գրադարան, չնայած ընթերցանության դասեր չկան, բայց ունենք երեխաներ ովքեր օգտվում են գրադարանից», – նշեց Անտոնյանը:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.