Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն կոչ է անում բնակչությանը սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, զգույշ լինել Սուրբ ծնունդը և Նոր տարին համեստորեն նշել:
«Ես բնակչությանը խնդրում եմ շատ զգույշ լինել, գիտակցել, որ աշխարհը շատ լուրջ մարտահրավերի առաջ է: Վրաստանը ևս լուրջ մարտահրավերի առջև է: Չնայած նրան, որ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը միշտ ունի շատ խիստ հանձնարարականներ, չշրջենք շատ խանութներում, շատ հյուր չգնանք միմյանց մոտ, այս տարի Նոր տարին պետք է լինի բոլորովին համեստ, որ կարողանանք հունվար ամսվա ընթացքում նվազեցնել վարակի ցուցանիշը երկրում: Իհարկե, մի փոքր մեղմացման պայմաններում, մենք դեռ կունենանք աճի որոշակի միտում, բայց պետք է հնարավորինս ցածր պահենք դրա ինտենսիվությունը, որպեսզի առողջապահության ոլորտը չափազանց մեծ ճնշում չունենա և թույլ տա արդեն հոգնած բուժանձնակազմին աշխատել», – հայտարարել է Գամղրելիձեն:
1tv.ge