Նինոծմինդայի երկրորդ մանկապարտեզի երեխաները սննդամթերք են ստացել

Նինոծմինդայի երկրորդ մանկապարտեզի երեխաները սննդամթերք են ստացել

Դեկտեմբերի 22-ին Նինոծմինդայի երկրորդ մանկապարտեզում սննդամթերք բաժանվեց:

Ծնողները, մտնելով շենք, գրանցվել են և վերցրել սնունդը: Դրանք դեկտեմբեր ամսվա սննդամթերքներն են:

Այս անգամ սննդամթերքի ցանկում էին. Թխվածքաբլիթներ, մակարոնեղեն, մածուն, ոլոռ, բրինձ, կաթ, թթվասեր, կաթնաշոռ, պանիր: Մրգերի շարքում` բանան, մանդարին, տանձ, խնձոր:

Ըստ մանկապարտեզի մենեջեր Ամալյա Մղդեսյանի, արտադրանքը ստացվում է մրցույթում շահած եւ ստանդարտներին համապատասխանող մատակարարներից: Երեխաները մեկ ամսվա կտրվածքով ստացան այն ամենը, ինչ պետք է ուտեին մանկապարտեզում: Իսկ թե ինչ կլինի 2021-ին, դեռ անհայտ է:

Հիշեցնենք, որ այս տարի ուսումնական գործընթացի հետաձգման պատճառով այն ապրանքները, որոնք նախատեսված էին մանկապարտեզներում երեխաների համար, կստանան ծնողները: