Ռուսաստանը ընդլայնել է Եվրամիության դեմ պատժամիջոցները

Ռուսաստանը ընդլայնել է Եվրամիության դեմ պատժամիջոցները

Եվրամիության կողմից Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործով հաստատված լրացուցիչ պատժամիջոցներին ի պատասխան, Ռուսաստանը ընդլայնել է «Սև ցուցակը»: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նախարարության տվյալներով, փոխադարձության սկզբունքով մշակված «Սև ցուցակում» ընդգրկված անձանց արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք:

«Ցուցակում ներառված են անհատներ, որոնք կապված են Եվրամիությունում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հետ»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Ֆրանսիայի, Շվեդիայի և Գերմանիայի դեսպանատների ներկայացուցիչները, որոնց փոխանցվել է բողոքը: Հենց եվրոպական այս երկրների լաբորատորիաներն են հաստատել, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկով»: