2021 թվականին Վրաստանը նախատեսում է ձեռք բերել նոր օպերատիվ-մարտավարական, հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքեր, – խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ Վրաստանի հակաօդային պաշտպանության կարողությունների կատարելագործման նախագիծը կշարունակվի:
«2018-ին ավարտվեց ֆրանսիական նախագծի առաջին փուլը: Մենք ստացանք ֆրանսիական արտադրության օդային հետապնդման ռադարներ, շարժական հրամանատարաշտաբ և երեք «Միստրալ -3» զենիթահրթիռային համակարգեր: Ֆրանսիական այս պայմանագրի երկրորդ փուլը կավարտվի 2021 թվականին: Վերջերս մենք նաև համաձայնագիր ստորագրեցինք մեր իսրայելցի գործընկերների հետ՝ հակաօդային համակարգը ամբողջովին արդիականացնելու վերաբերյալ», – ասել է Ղարիբաշվիլին: