Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակչության մի մասը չի օգտվում կոմունալ վարձավճարների սուբսիդավորումից:
Պետությունը 4 ամսվա ընթացքում փոխհատուցելու է կոմունալ վճարումները: Աջակցությունը վերաբերվում է յուրաքանչյուր ընտանիքի, որը կսպառի մինչև 200կվ էլեկտրաէներգիա, ինչպես նաև՝ 200 խորանարդ մետր գազ, բացի այդ, փոխհատուցվելու է նաև ջրի և աղբի վարձը:
Հեշտիա գյուղի բնակիչները ընդհանրապես չեն օգտվում ջրի օգնության փոխհատուցումից եւ մեզ հետ զրույցում հայտնեցին իրենց բողոքը:
Բնակիչներից մեկի խոսքով՝ գազի ու լույսի կոմունալները չեն վճարում, իսկ ջրի համար վճարում են տան մեկ անդամի համար 2,5 լարի:
Այդ հարցի վերաբերյալ մենք զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ ով մեզ պատասխանեց.«Ոչ միայն Հեշտիան, նաեւ Թորիան եւ Ուչմանան չօգտվեցին պետական աջակցությունից` ջրի հետ կապված, քանի որ մեր ջուրը ինքնամատակարարում է եւ չի պատկանում ոչ մի պետական ծառայության կամ հիմնարկի»:
Մանրամասները աուդիոձայնագրությունում.