Դեպի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա և Ասպարա գյուղեր տանող հողային ճանապարհը գտնվում է վատ վիճակում:
Այդ գյուղերի բնակիչների խոսքերի համաձայն` Ասպարայից Փոկա հասնելու համար պահանջվում է երեսուն րոպե, քանի որ անձրևաջրերի հետևանքով ճանապարհը անանցանելի է դարձել տրանսպորտային փոխադրամիջոցների համար: Ձմռան ընթացքում ճանապարհը փակ է լինում, բացվում է միայն գարնանը, և բնակիչները ստիպված են լինում երթևեկել դեպի Նինոծմինդա սառցակալած Փարվանա լճի վրայով, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար: Այս բոլոր հանգամանքներն էլ պատճառ են դառնում, որպեսզի բնակիչները արտագաղթեն գյուղից:
Մանրամասները մեր պատրաստած ռեպորտաժում.